top of page

Նիկոլ Փաշինյանի՝ հանրահավաքին մասնակցելու մասին գրառումը ֆեյսբուքյան գովազդի տակ է (տեսապատճեն)

  • Jun 21, 2021
  • 1 min read

ree

Այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ այսօր՝ հունիսի 21-ին, ժամը 20.00-ին, հրավիրում է բոլորին Հանրապետության հրապարակ` իրականացնելու ժողովրդի կողմից պողպատե մանդատը նորընտիր վարչապետին հանձնելու հանդիսավոր արարողություն-հանրահավաքը։


Հետաքրքրական է, որ Փաշինյանի այս գրառման համար ֆեյսբուքյան գովազդ է օգտագործվել։ Գովազդի համար ընտրված է ֆեյսբուքի հայկական տիրույթի այն օգտատերերի շրջանակը, ովքեր չեն հետևում վերջինիս ֆեյսբուքյան էջին և հավանաբար չեն կիսում նրա գաղափարները։


Հանրահավաքին միանալու ևս մեկ հրավեր էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան պաշտոնական էջում է միացված։


Հավելենք, որ սա առաջին դեպքն է, երբ Նիկոլ Փաշինյանի որևէ գրառումի տարածումն ապահովելու համար գումար է ծախսվում ֆեյսբուքում։



ree

ree

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page