top of page

«Կալաշնիկովն» առաջին անգամ նոր հրթիռ է ներկայացրել անօդաչու թռչող սարքի համար

Aug 23, 2021
1 min read

«Կալաշնիկովն» առաջին անգամ «Բանակ 2021» ցուցահանդեսում ներկայացրել է նոր ՝ С-8Л հրթիռը, որը կարող է կիրառվել անօդաչու թռչող սարքից: Այդ մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Անդրեյ Սեմյոնովին։


Նշվում է, որ «Կալաշնիկովի» փորձարարական կենտրոնում ներկայացվել է «Ստրելա» գիտաարտադրական ձեռնարկության ուղղաթիռային ԱԹՍ ՝ երեք С-8Л հրթիռներով:


«Այսօր ընկերությունների մեր խումբը աշխատանքներ է կատարում «Ստրելա» գիտաարտադրական ձեռնարկության հետ համատեղ՝ С-8Л նոր ճշգրտվող հրթիռի՝ ուղղաթիռային տիպի անօդաչու թռչող սարքի հետ հարմարվելու հնարավորության շուրջ», - նշել է Սեմյոնովը:

Հիշեցնենք, որ Հայաստանի պատվիրակությունը՝ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորությամբ, այսօր մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու «Բանակ 2021» ցուցահանդեսի և «Բանակային միջազգային խաղերի» բացման արարողություններին:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page