Կալիֆոռնիայում արտակարգ դրության ռեժիմ են սահմանել անոմալ տապի պատճաով

Կալիֆոռնիայի նահանգապետը հունիսի 17-ին հայտարարել Է նահանգի տարածքում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին այն բանից հետո, երբ օդի ջերմաստիճանը որոշ շրջաններում բարձրացել Է ըստ Ցելսիուսի գրեթե մինչև 48 աստիճան: Ինչպես նշված Է վարչակազմի ղեկավարի կայքում զետեղված որոշման մեջ, գոյություն ունի նահանգի Էներգահամակարգի գերբեռնման վտանգ բնակչության կողմից օդորակիչների ակտիվ օգտագործման պատճառով, ինչը կարող Է հանգեցնել Էլեկտրականության հովհարային անջատումների:
«Անհրաժեշտ Է ձեռնարկել գործողություններ, որպեսզի կրճատվի Էներգահամակարգի ծանրաբեռնվածությունը շոգի շրջանում»,- նշել Է նահանգապետը: Նա ԱՄՆ-ի ամենամարդաշատ նահանգի բնակիչներին, գրեթե 40 միլիոն մարդ, հորդորել Է խնայել ԷլեկտրաԷներգիան, մասնավորապես, մի քանի օր չօգտվել լվածքի և ամանալվացման մեքենաներից:























Comments