Անտառային հրդեհների հետևանքով Կալիֆոռնիայում մոտ 30 հազար մարդ է տարհանվել

Կալիֆոռնիայի Էլ-Դորադո շրջանում տեղի ունեցած հրդեհը հանգեցրել է մոտ 30.000 մարդու տարհանման: Այդ մասին ասվում է նահանգի նահանգապետի գրասենյակի հաղորդագրության մեջ:
Հրդեհի տարածքը, որն սկսվել էր դեռ օգոստոսի կեսերին Կալիֆոռնիայի արևելքում գտնվող Սիերա Նևադայի լեռնային շրջաններում, երկուշաբթի գերազանցել է 700 քառակուսի կմ: Կրակը սկսել է մոտենալ բնակավայրերին: Արդյունքում նահանգի իշխանությունները ստիպված են եղել տարհանում հայտարարել Էլ-Դորադո շրջանում:
Հրդեհը սպառնում է նաև Թահոե լճի տարածքում գտնվող հանգստյան գոտուն, որտեղ զբոսաշրջիկները սիրում են հանգստանալ: Այս տարածքից ևս տարհանում է իրականացվում: Արտակարգ իրավիճակների ծառայությունները ենթադրում են, որ հրդեհը կարող է մինչև 20.000 շենք ոչնչացնել:
Կալիֆոռնիայում անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը շարունակում է բարդ մնալ: Երկուշաբթի նահանգապետարանը հայտարարել էր օգոստոսի 31-ից սեպտեմբերի 17-ը նահանգի անտառային տարածքներ այցելությունների արգելքի մասին:























Comments