top of page

«Կամազի» ձորը գլորվելու փաստով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

  • Jul 13, 2021
  • 1 min read

ree

2021թ. հուլիսի 12-ին՝ ժամը 17:25-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ քարերով բեռնված ավտոմեքենան շրջվել է ձորակը:


Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2021թ. հուլիսի 12-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, «Կամազ»-ի լիցքը բեռնաթափելու ժամանակ, Կոտայքի մարզի Առինջ գյուղի Տերյան 3-րդ փողոցի հարակից տարածքում, տեղի է ունեցել հողասահք, ինչի հետևանքով ավտոմեքենան շրջվել է ձորակը, իսկ վարորդը՝ տեղում մահացել:


Պարզվել է, որ նշված բեռնատարի վարորդը հանդիսանում է Աբովյան քաղաքի բնակիչ՝ ծնված 1959թ.: Վերջինիս դին ավտոմեքենայից դուրս է բերվել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցների կողմից:


Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:


Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պատահարի բոլոր հանգամանքները, պատճառները պարզելու ուղղությամբ:


ree

ree

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page