top of page

Կամչատկայում աղետի ենթարկված Մի-8 ուղղաթիռում գտել են երեք ուղևորի մարմին և «սև արկղը»

Aug 16, 2021
1 min read

Կուրիլյան լճում ընկած Մի-8 ուղղաթիռում հայտնաբերել են նրանում գտնվող երեք ուղևորի մարմին, ինչպես նաև, ենթադրվում Է, «սև արկղը»: Այդ մասին հայտնել Է Կամչատկայի երկրամասի կառավարության փոխնախագահ Ռոման Վասիլևսկին: «Այսօր ուղղաթիռի և մարմինների որոնման ու դուրսբերման հիմնական բեռն ընկած Է զինվորականների և ԱԻՆ-ի աշխատակիցների վրա: Այժմ բարձրացվել Է հինգ զոհվածի մարմին, երեք մարմին հայտնաբերվել Է ուղղաթիռի ներսում», -ասել Է Վասիլևսկին, որի խոսքը մեջբերվում Է երկրամասի կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Նրա խոսքով՝ տեղում աշխատում Է զինվորականների երեք ստորաբաժանում՝ տարբեր հատուկ սարքավորմամբ, և ԱԻՆ-ի ջրասուզակներ:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page