top of page

Կանադան պատրաստ է ընդունել շուրջ 20 հազար փախստականի Աֆղանստանից

  • Aug 14, 2021
  • 1 min read

Կանադայի իշխանությունները մտադիր են ընդունել Աֆղանստանի շուրջ 20 հազար քաղաքացու խոցելի խմբերից, որոնք փախստականի կարգավիճակում են հայտնվել այդ երկրում ծայրահեղական «Թալիբան» շարժման ներկայացուցիչների գործողությունների հետևանքով: Այդ մասին հայտնել է Կանադայի ներգաղթի, փախստականների և քաղաքացիության հարցերով նախարարության մամուլի ծառայությունը:


«Մինչ «Թալիբանն» Աֆղանստանում ավելի մեծ տարածքներ է սկսում գրավել, ավելի մեծ թվով աֆղանների կյանքը սպառնալիքի տակ է հայտնվում, շատերը փախչում են երկրից: Աճող հումանիտար ճգնաժամի պայմաններում ներգաղթի, փախստականների և քաղաքացիության հարցերով նախարար Մարկո Մենդիչինոն, ազգային պաշտպանության նախարար Հարջիթ Սինկխ Սաջանը և արտգործնախարար Մարկ Գարնոն հայտնել են, որ Կանադան կընդունի 20 հազար աֆղանի, ովքեր թալիբների սպառնալիքի տակ են»,- հայտնել են նախարարությունից:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page