Կանադայի վարչապետի վրա քարեր են նետել (տեսանյութ)
Sep 7, 2021
1 min read

Կանադայում ցուցարարները քարեր են նետել երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոյի վրա։ Այդ մասին գրում է Insider Paper պարբերականը։ Դեպքը տեղի է ունեցել Օտարիոյում՝ նախընտրական միջոցառման ավարտին, երբ վարչապետն ավտոբուս էր բարձրանում։ Նրա հասցեին անպարկեշտ վանկարկումներ են հնչել։
Երեկ Օտարիո նահանգի Նյումարկետ քաղաքում նախընտրական հանրահավաքի ժամանակ Թրյուդոյին հայհոյել էին՝ մեղադրելով նրան կորոնավիրուսային պանդեմիայի ֆոնին երկրում տիրող իրավիճակի մեջ։























Comments