Կանարյան կղզիներում հրաբխի ժայթքումը կարող է շարունակվել 24-84 օր (տեսանյութ)
Sep 24, 2021
1 min read

Կանարյան Պալմա կղզում ժայթքած հրաբխից լավան շարունակում է հոսել։ News.cn պարբերականը հաղորդում է, որ մասնագետների գնահատմամբ՝ ժայթքումը կարող է տևել 24-ից 84 օր։ Լեռան հարավարևմտյան լանջով լավան հոսում է դեպի ծով՝ ժամում մոտ 200 մետր արագությամբ։
Պալմայի 80 հազար բնակչից 6000-ը տարհանվել է։ Լավան կլանել է 154 հեկտար տարածություն՝ 10-12 մետր խորությամբ։ Հատկապես տուժել է հրաբխի և ծովի միջև գտնվող փոքր քաղաք Տոդոկեն, որտեղ 200 տուն ավերվել է, ևս 500-ը՝ վտանգված է։























Comments