Կանարյան կղզիներից լավան հասել է օվկիանոս
Sep 29, 2021
1 min read

Իսպանական Պալմա կղզում, որը Կանարյան կղզիների ինքնավար համայնքի կազմում է, արդեն օրեր շարունակ ժայթքող Կումբրե-Վիեխա հրաբխի լավայի հոսքերը հասել են օվկիանոս։ Լավայի ու աղի ջրի շփման հետևանքով վնասակար գազեր են արտանետվում. այդ մասին հայտնում է El País թերթը։
Կումբրե-Վիեխան ակտիվացել էր սեպտեմբերի 19-ին։ Կղզում և դրա շրջակայքում գրանցվել է սեյսմիկ բարձր ակտիվություն, արձանագրվել է ավելի քան 21 հազար ստորգետնյա ցնցում։ Տարերային աղետը ոչնչացրել է մոտ 450 շինություն, տարհանվել է 6000 մարդ։























Comments