Հայաստանում կթույլատրվի արտադրական կանեփի արտադրությունն ու վաճառքը

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն տվեց օրենսդրական այն փաթեթին, որով Հայաստանում կթույլատրվի արտադրական կանեփի արտադրությունը, ներմուծումը, արտահանումը։
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը նշեց, որ այս մշակաբույսն օգտագործվում է բազմազան ոլորտներում և ապրանքատեսակներում, ինչպիսիք են տեքստիլը, ավտոմոբիլային արտադրությունը, կահույքի, թղթի, շինանյութի մեջ օգտագործումը. «ԵՄ տարածքում արդյունաբերական կանեփի վերաբերյալ կարգավորումները մշակված են միասնական գյուղատնտեսական քաղաքականության շրջանակներում դեռևս 70-ական թվականներից։
Ներկայումս ԵՄ տարածքում կանեփի մշակությամբ զբաղվում են 21 երկրներում, ընդ որում 1 հա տեխնիկական կանեփի վերամշակումից կարելի է ստանալ միջինը 75-210 լիտր սիբիդի յուղ, 6 տոննա ծղոտ։ Արդյունաբերական կանեփի մշակումը թույլատրված է նաև Ռուսաստանում, Ամերիկայի մի շարք նահանգներում, Չինաստանում, Իսրայելում, Կանադայում, Ավստրալիայում և այլ երկրներում։ Առաջարկվող կարգավորումներով Հայաստանում թույլատրվում է արտադրական կանեփի հետ կապված գործունեությունը, մասնավորապես թույլատրվելու է արտադրությունը, այդ թվում մշակությունը և վերամշակումը, թույլատրվելու է ներմուծումը, արտահանումը և մեծածախ առևտուրը»,-ասաց Տիգրան Ավինյանը։
Նյութի աղբյուրը` Փաստինֆո























Comments