top of page

ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում․ կան տուժածներ

  • Aug 22, 2021
  • 1 min read

Օգոստոսի 22-ին, ժամը 16։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում՝ թունելի սկզբնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։


«Toyota Passo» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լ․ Ս․, ծնվ․1979թ․) բախվել է թունելի պատին։


Վարորդը և ուղևոր Ս․ Ս․-ն (ծնված 1992 թ․) հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ ուղևոր Ե․ Ս․-ն (ծնված 2012 թ․) հոսպիտալացվել է «Արաբկիր» բժշկական համալիր։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page