top of page

Ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ կան տուժածներ. ԱԻՆ

  • Aug 25, 2021
  • 1 min read

ree

Oգոստոսի 25-ին, ժամը 00:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եռաբլուր պանթեոնում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին, կա տուժած։


Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ «Opel Zafira» (վարորդ՝ Ի․ Դ․, ծնված 1989 թ․) մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին։


Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ավտոմեքենայի ուղևորներ Ռ․ Ս․-ն (ծնված 1980 թ․) և Գ․ Խ․-ն (ծնվ․ 1987թ․) հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ։


Փրկարարները ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page