top of page

Կապանի թանգարանին փոխանցված գանձը ապացույցն է այն բանի, որ Սյունիքը կանգուն է եղել ու կմնա․ հնագետ

Oct 1, 2021
1 min read


«Սյունիքը՝ քաղաքակրթությունների միջնաբերդ» համաժողովի մասնակիցները՝ հնագետ, հայագետ, արվեստագիտության դոկտոր Հակոբ Սիմոնյանի գլխավորությամբ, Կապանի երկրագիտական թանգարանին փոխանցեցին սյունեցի զինվորի բրոնզե արձանիկը։


Արձանիկը թվագրվում է մ.թ.ա. 9-6-րդ դարերով (Վանի թագավորության ժամանակաշրջան)։


Քաջ ու հզոր հայ զինվորի կերպարը խորհրդանշող զինվորի մի ձեռքում վահանն է, մյուս ձեռքում՝ դաշույնը։


Արձանիկը 2016 թվականից Երևանում էր` ՀՀ ԿԳՄՍՆ պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնում, որտեղ էլ մասնագետները գտածոն ուսումնասիրել և վերականգնել են։


Հնագետ Հակոբ Սիմոնյանի խոսքով՝ այս անգին գանձը ապացույցն է այն բանի, որ Սյունիքը կանգուն է եղել ու կմնա, քանի որ հնագույն ժամանակներից մինչև այսօր ունի այսպիսի քաջարի զավակներ։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page