top of page

Նկարիչը Կապանի համայնքապե՞տ. «Հրապարակ»

  • Oct 7, 2021
  • 1 min read


«Հրապարակ» օրաթերթը գրում է.


«Կապան խոշորացված համայնքի իշխանական թեկնածուն` Դավիթ Դանիելյանը, խոստանում է կառուցել Կապանը: Տեղացիներն ասում են, որ ծնունդով կապանցի Դավիթ Դանիելյանը 4 տարի չէր հիշում Կապանի մասին, ոչինչ չէր անում հարազատ քաղաքի համար, հիմա՝ ընտրությունների նախօրեին, հանկարծ հիշել է և ոսկե սարեր է խոստանում: Իսկ Դանիելյանը, որն ընդամենը 29 տարեկան է, ավարտել է Երեւանի Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիան, մասնագիտությամբ նկարիչ է, 2017-ից Նկարիչների միության անդամ է եւ միայն 2020 թվականին է ընդունվել Գեղարվեստի ակադեմիայի մագիստրատուրայի բաժինը, որպեսզի բարձրագույն կրթության վկայական ստանա:


Նրա կենսագրությունը կազմված է մի քանի տողից․ 2019թ․ մայիսին նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի օգնական, 2021թ․ հունվարից՝ ՀՀ ՊՎԾ ղեկավարի օգնական, իսկ հունիսի 20-ի ընտրություններով ՔՊ ցուցակով դարձել է պատգամավոր: Թե օգնականի փորձառությամբ մարդն ինչպես է սահմանամերձ համայնքը՝ Ադրբեջանի հետ սահմանակից Կապանը ղեկավարելու, միայն նրան առաջադրող «Քաղպայմանագիր» կուսակցությունը կիմանա: Իսկ կապանցիները նրա մասին այն գիտեն, որ այս տարիներին միայն ռոմանտիկ լուսանկարներ է հրապարակել եւ երեւաններում կյանքը վայելել»:


Comentários


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page