top of page

Մահացել է Կապանի բրիգադի առանձին տանկային վաշտի հրամանատարը. Գևորգ Փարսյան

  • Sep 23, 2021
  • 1 min read


Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«Սրտի խոր ցավով տեղեկացա Կապանի բրիգադի առանձին տանկային վաշտի հրամանատար, փոխգնդապետ Ռուբիկ Աբրահամյանի անժամանակ մահվան մասին։ Դա անասելի ցավ է բոլորիս համար, նրանց, ում բախտ էր վիճակվել ճանաչել և աշխատել հմուտ և փորձառու զինվորականի, իսկական հայրենասեր, նվիրյալ ու կամային որակներով օժտված անձնավորության հետ:


Նա իր հարուստ գիտելիքներն ու փորձը, հմտություններն ու կարողություններն առավելագույնս ծառայեցրել է հայրենիքի պաշտպանությանը՝ մասնակցելով Արցախյան երեք պատերազմներին։ Անգնահատելի է նրա դերը Կապանի ինքնապաշտպանության կազմակերպման գործում, որի ժամանակ եղել է Ուժանիս-Ագարակ ուղղության հրամանատարը:


Անդառնալի կորստի այս ծանր պահին խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ռուբիկ Աբրահամյանի ընտանիքին, հարազատներին ու զինակից ընկերներին, մաղթում ոգու ամրություն և ուժ այս մեծ կորուստը հաղթահարելու համար»:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page