Կաքավաձոր գյուղի խաչմերուկում տեղի ունեցած վթարից կա 5 զոհ, 13 տուժած․ թարմացում (լուսանկարներ)

Հոկտեմբերի 20-ին, ժամը 07:04-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Հայտնում է ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50-րդ կմ-ին «GAZel» մակնիշի մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
ՃՏՊ-ի հետևանքով կա 5 զոհ և 13 տուժած, որոնցից 10 տուժած հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, ներկա պահին 2-ը վիրահատվում են: 3 տուժած տեղափոխվել է Աշտարակի ԲԿ, որտեղ վերջինների առողջական վիճակը գնահատվել է բավարար։
Փրկարարները դիերը մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:



























Comments