top of page

Կարակասում ոստիկանության հետ բախման հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ

Jul 11, 2021
1 min read

Այս շաբաթ Կարակասի հյուսիս-արևմուտքում ոստիկանության և հանցախմբի միջև բախումները հանգեցրել են առնվազն 26 մարդու մահվան, այդ թվում՝ չորս սպայի, և 387 մարդու վիրավորման, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Վենեսուելայի ՆԳՆ Կարմեն Մելենդեսին:


Մայրաքաղաքի փողոցներում մի քանի օր տևած ինտենսիվ կրակոցները ստիպել են որոշ բնակիչներին լքել իրենց տներն ու կանգնեցնել շարժը մի քանի շրջաններում, քանի որ իշխանությունները հանցավորությամբ լցված քաղաքում փորձում են կասեցնել իրենց տարածքն ընդլայնելու ուղղությամբ հանցախմբի փորձերը:


Մելենդեսն ասել է, որ 10 սպա է վիրավորվել բախումների հետևանքով եւ որ 22 հանցագործ է զոհվել: Նա ասել է, որ շուրջ 28 քաղաքացիական անձ է վիրավորվել, նրանցից մի քանիսը զոհվել են՝ չնայած նա չի նշել հստակ թիվն ու չի ներկայացրել այլ մանրամասներ:


Այս շաբաթ իրավապաշտպանները հայտարարել են, որ բախումների հետևանքով զոհվել է չորս մարդ: Ակտիվիստներն ու քաղաքական ընդդիմությունը մի քանի տարի շարունակ մեղադրել են նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարությանը հակաահաբեկչական ռեյդերի ընթացքում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերին թաքցնելու մեջ:



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page