top of page

Ըմբիշ Կարապետ Չալյանն օլիմպիադայում մեկնարկեց հաղթանակով․ լուսանկարներ

Aug 2, 2021
1 min read


Տոկիոյի օլիմպիական խաղերում այսօր հունահռոմեական ոճի ըմբիշ 77 կգ քաշային կարգում հանդես եկող Կարապետ Չալյանը մեկնարկային գոտեմարտում 5։0 հաշվով հաղթեց ուզբեկ Յալգասբայ Բերդիմուրատովին և դուրս եկավ քաառորդ եզրափակիչ։

Այսօր օլիմպիական խաղերում մեկնարկեցին մրցումները հունահռոմեական ոճի ըմբիշներ Կարապետ Չալյանի և օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի համար։ Առաջինը մրցագորգ դուրս եկավ Չալյանը։




2021 թվականի փետրվարին Կիևում կայացած միջազգային մրցաշարի ընթացքում Կարապետ Չալյանը գոտեմարտել ու հաղթել էր Ուզբեկստանի ներկայացուցչին՝ Յալգասբայ Բերդիմուրատովին։ Պարզապես այդ մրցումների ընթացքում ըմբիշները մրցել էին 82 կգ քաշային կարգում։ Իսկ ահա օլիմպիական մրցաշարում երկու ըմբիշներն էլ գոտեմարտում են 77 կգ քաշային կարգում։


Կարապետ Չալյանը շատ լավ գոտեմարտ անցկացրեց, տիրում էր նախաձեռնությանը։ Անընդհատ աշխատելով գորգի կենտրոնում՝ հայ ըմբիշը արդեն առաջին մրցափուլում կարող էր միավորների մեծ առավելություն ստանալ, բայց գլորել Բերդիմուրատովին չկարողացավ, ու բավարարվեց 3։0 առավելությամբ։



Երկրորդ մրցափուլում էլ Չալյանը իր կամքն էր թելադրում մրցակցին, ու ոչ մի շանս չտվեց ուզբեկ ըմբիշին։ Վաստկեց ևս երկու միավոր ու հաղթական ավարտին հասցրեց իր ելույթը։ Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը մրցելու է Ռուսաստանի օլիմպիական հավաքականը ներկայացնող, աշխարհի 2018 թվականի չեմպիոն Ալեքսանդր Չեխիրկինի հետ։


Նյութի աղբյուր՝ armeniasputnik.am

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page