Ապագա կառավարության կազմը գրեթե հայտնի է. «Հրապարակ»
- Jul 20, 2021
- 1 min read

«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Ապագա կառավարության կազմն արդեն որոշակիանում է։ Կլինեն հիմնականում հին դեմքեր։ «Հրապարակ»-ի տեղեկություններով ՝ պաշտպանության նախարար կնշանակվի ԳՇ պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանը։ Վաղարշակ Հարությունյանը կդառնա Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար։ Նախկին ԱԽՔ, այժմ ԱԳ նախարարի առաջին տեղակալ Արմեն Գրիգորյանն արտգործնախարար չի նշանակվի։ Այս պաշտոնը մնացել է Փաշինյանի կոկորդում, չի կարողանում սորոսական Գրիգորյանին նշանակել, քանի որ դա նշանակում է վերջնականապես փչացնել հայ-ռուսական հարաբերությունները, այլ անձ չի գտնում, ուստի որոշել են շարունակել Արարատ Միրզոյանին համոզելը, որ համաձայնի գնալ ԱԳՆ՝ և՛ Միրզոյանից կպրծնեն, և՛ ԱԳՆ-ից։
Փաշինյանն ուզում է ազատվել նաև հարմարվողական Ատոմ Ջանջուղազյանից, սակայն ֆինանսների նախարարի թեկնածու չեն գտնում։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, սոցապնախարար Նարեկ Մկրտչյանը կվերանշանակվեն։ Արդարադատության նախարար կդառնա փոխնախարար Սուրեն Գրիգորյանը, ով ամիսներ առաջ ԱԺ-ից տեղափոխվեց գործադիր և նախօրեին Հ1-ի եթերում էր։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կարծես ՊԵԿ է վերադառնում, որտեղ աշխատել է 2018-19 թթ․՝ ՊԵԿ նախագահի տեղակալ է եղել։ Փոխվարչապետ կվերանշանակվի Մհեր Գրիգորյանը, մյուս փոխվարչապետը կլինի Սուրեն Պապիկյանը, ում ենթակայությանը կհանձնվեն մարզպետարանները, տարածքային կառավարման նախարարությանը ենթակա գրեթե բոլոր ոլորտները։ Նաեւ այդ պատճառով Ռոմանոս Պետրոսյանը, ով փոխարինելու էր Պապիկյանին, հակված չէ ղեկավարել գլխատված նախարարությունը՝ հնարավոր է նոր ՆԳ նախարարությունը ղեկավարի»։


























Comments