top of page

Կառավարությունը բաց քննարկմամբ կընդունի 3 հարց, մնացած 29-ը չզեկուցվող է

  • Jul 29, 2021
  • 1 min read


Շուտով՝ ժամը 11-ին, կմեկնարկի կառավարության հերթական նիստը, որի օրակարգի 32 հարցից 29-ը չզեկուցվող է։ Դրանց թվում է ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2021-ի պետական աջակցության ծրագրի նախագիծը։


Ըստ այդմ՝ առաջարկվում է բոլոր մարզերում 1-100 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին վաճառվող, ինչպես նաև ցանք կատարելու համար արտադրված կամ ներմուծված աշնանացան ցորենի սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում։ 1 կգ-ի համար տրվող սուբսիդիայի կամ փոխհատուցման գումարը սահմանվում է 70 դրամ։


Նախագծի ընդունմաբ մ2021-ի պետական բյուջեից կհատկացվի մոտ 329 մլն դրամ։ Այն կնպաստի հանրապետությունում ցորենի բերքատվության մակարդակի՝ մոտ 30 %-ով բարձրացմանը։




Yorumlar


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page