ՀՀ-ում կնշվի բնության հատուկ պահպանվող տարածքների օր
- Sep 2, 2021
- 1 min read

ՀՀ կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 2-ին, նոր որոշում է ընդունել, որում մասնավորապես ասվում է.
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 18-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների օր նշել սեպտեմբերի 13-ը։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»։


























Comments