top of page

Փաշինյանը կառավարության նիստում խոսել է կորոնավիրուսային համաճարակի մասին

  • Dec 30, 2021
  • 1 min read


Լավ նորություն է. Ամանորի նախաշեմին չունենք կորոնավիրուսի հետ կապված ճգնաժամային իրավիճակ։ Կառավարության այս տարվա վերջին նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ եթե պատվաստումների հետևողական գործընթացը չշարունակեն, ապա ճգնաժամային իրավիճակը վերադառնալու է ավելի ծանր ձևերով և մեծ մասշտաբներով։

«Այսօր ունենք ավելի քան 700 հազար երկրորդ դեղաչափ ստացած քաղաքացի։ Ուզում եմ անդրադառնալ կորոնավիրուսային համավարակի կառավարման մեր փորձին և մեր հասցեին հնչած քննադատություններին։ Ըստ էության ժամանակը ցույց տվեց, որ այդ բոլոր քննադատությունները հիմք չունեին, որովհետև ՀՀ-ում կարողացել ենք համավարակն առնվազն կառավարել այնպես, որ շատ վատ վիճակում չհայտնվենք։ Ընդ որում մենք առաջիններից մեկն էինք, որ կողմնորոշվեցինք՝ լոքդաունի քաղաքականությունը գործնական օգուտ չի բերում, այլ ավելի է վատացնում տնտեսական իրավիճակը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը ՀՀ առողջապահության նախարարից հետաքրքրվեց, թե այս տարվա ընթացքում համաճարակը կառավարելու համար ի՞նչ աշխատանքներ են իրականացրել։

Անահիտ Ավանեսյանը նշեց, որ պատվաստման գործընթացն ամենակարևոր հանգմանքն է՝ հաջորդիվ խուսափելու համաճարակի հերթական ալիքներից։

«Արդեն երրորդ խթանիչ դեղաչափի մասով ակտիվորեն պատվաստումներ ենք անցկացնում, և մոտ 800 քաղաքացի արդեն ստացել է երրորդ խթանիչ դեղաչափը։ Պատվաստանյութերի ապահովվածության առումով ունենք բավարար իրավիճակ։ Բուժաշխատողները մինչև դեկտեմբերի 31-ն էլ աշխատելու են և իրականացնելու են պատվաստումներ։ Առաջին դեղաչափը ստացել է 943 377 քաղաքացի, իսկ երկրորդ դեղաչափը ստացել է 711 864 քաղաքացի»,- ասաց Անահիտ Ավանեսյանը։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page