top of page

Գյուղոլորտի համար Հայաստանը դրամաշնորհ կստանա

  • Jun 3, 2021
  • 1 min read


Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 3-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2014 թ. նոյեմբերի 12-ին Հռոմում ստորագրված՝ Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագրի ֆինանսավորման համաձայնագրում փոփոխության ստորագրման առաջարկությանը:


Համաձայնագրի շրջանակում փոխառության գումարը կազմում է 11 մլն ԱՄՆ դոլար, իսկ դրամաշնորհը` 0.35 մլն ԱՄՆ դոլար։ Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագրի նպատակն է բարելավել ընտրված առավել աղքատ գյուղական տարածքների բնակչության սոցիալ տնտեսական վիճակը՝ նրանց համար ապահովելով կայուն զբաղվածության հնարավորություն և եկամուտների աճ:Այն բաղկացած է 4 բաղադրիչներից` գյուղական ֆինանսավորում, գյուղական տարածքների ջրային ենթակառուցվածք, ֆերմերների իրազեկում և աջակցություն, արտադրողականության աճին ուղղված հողերի կայուն կառավարում:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page