Կառավարությունը կհաստատի առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված միջոցառումների ծրագիրը

Կառավարությունը վաղվա նիստում կհաստատի առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված միջոցառումների ծրագիրը: Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից: Այն ընդգրկված է օրակարգի չզեկուցվող հարցերի ցանկում:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ միջոցառման իրականացման դեպքում ակնկալվում է առողջության համար հիմնական վարքագծային ռիսկերի ենթարկվող անձանց թվաքանակի նվազեցում ու առողջ ապրելակերպ վարող անձանց թվաքանակի բարձրացում, ռիսկերին ենթարկվող անձանց թվի նվազեցում` առողջ սննդի օգտագործման, ֆիզիկական ակտիվության, ծխախոտի օգտագործման և ալկոհոլի չարաշահումների վնասակարության վերաբերյալ իրազեկության բարձրացման շնորհիվ, առողջ ապրելակերպի և վարքագծի վերաբերյալ բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացում:
«Առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:























Comments