Կառավարությունը սահմանափակել է ընկերություններին արտոնությունների տրամադրման կարգը
- Jul 1, 2021
- 1 min read

Կառավարությունը վերջերս խիստ սահմանափակել է արտոնությունների տրամադրման կարգն ու ձևը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով հուլիսի 1-ին ընդունված որոշումներին, որոնցով երկու ընկերությունների տրամադրվում են մաքսատուրքերի արտոնություններ՝ առաջինով 106 մլն դրամի, երկրորդով՝ 17 մլն դրամի չափով:
«Փորձել ենք սահմանափակել այդ արտոնությունների տրամադրումը միայն սարքավորումների մասով և միայն այնպիսի հումքի մասով, որը մեծամասամբ արտահանվելու է: Ներքին շուկայում սպառման տեսանկյունից աշխատում ենք այնպես անել, որ չտուժի մրցակցությունը և լինեն նույն պայմանները, իսկ այդ տեսանկյունից 2 ընկերությունները լիովին բավարարում են նորացված չափանիշներին»,- ասաց Վահան Քերոբյանը՝ հավելելով, որ աշխատում են օրենքի սահմաններում, և եթե որևէ ընկերության պետք է արտոնություններ տալ, տալիս են:


























Comments