top of page

Կառավրությունը սահմանափակում է բուքմեյքերների գովազդը. Մեսրոպ Առաքելյան

  • Sep 16, 2021
  • 1 min read

ree

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«Բուքմեյքերական գործունեությունը շարունակում է մնալ մեր հասարակության գլխավոր չարիքներից մեկը։


Կառավարությունը նախաձեռնել է "Գովազդի մասին" օրենքում փոխոխությունների նախագիծ, որով ավելանում են բուքմեյքերների գովազդի սահմանափակումները։ Սակայն, գովազդային գլխավոր ուղղությունը շարունակում է մնալ արտաքին գովազդը, որի իբր թե արգելքը ամբողջ քաղաքը ողողել է նոր՝ փոքր գովազդային վահանակներով։ Ըստ այդմ, եթե ուզում ենք այս ոլորտի նկատմամբ էական խստացում ունենալ, անհրաժեշտ է արգելել նաև արտաքին գովազդն ամբողջությամբ՝ օրենքի 15-րդ հոդվածի 10-րդ մասից հանել մինչև 5 քմ արտաքին գովազդ տեղադրելու հնարավորությունը։

2021թ առաջին կիսամյակում կատարվել է 115 մլրդ դրամի խաղադրույք։


Այսինքն օրական կատարվում է 1 մլն դոլարից ավել խաղադրույք։ Ոլորտի արգելումը այլընտրանք չունի»։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page