Լիտվայի կառավարությունը Հայաստանին 50 հազար դեղաչափ Spikevax պատվաստանյութ կտրամադրի
- Sep 30, 2021
- 1 min read

Լիտվայի կառավարությունը Հայաստանին 50 հազար դեղաչափ Spikevax պատվաստանյութ կտրամադրի, որն արտադրվել է Moderna ընկերության կողմից։ Այս մասին տեղեկացնում են Լիտվայի դեսպանության ֆեյսբուքյան էջից։
«Սա առաջին անգամն է, որ Moderna ընկերության արտադրած պատվաստանյութը հասանելի է դառնում Հայաստանում, ինչպես նաև առաջին անգամն է, որ Լիտվան այս տեսակի պատվաստանյութի նվիրաբերում է իրականացնում։ Լիտվան կշարունակի նպաստել ԵՄ-ի՝ գլոբալ համաճարակին արձագանքման ջանքերին»,-նշված է դեսպանության էջում։
Comments