top of page

Կառավարությունը պատժիչ գործողություններ կսկսի․ «Հրապարակ»

Oct 8, 2021
1 min read


«Հրապարակ» թերթը գրում է․


«Կառավարության երեկվա նիստում կրկին խոսվեց պատվաստումների և համավարակի թեմայով, Նիկոլ Փաշինյանն անգամ նախատեց նախարարին` վատ աշխատանքի և պատվաստումների դանդաղելու համար, և ուժայիններին էլ հանձնարարեց՝ զբաղվել պատվաստումների դեմ հակաքարոզչություն անողներով։


Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո այս թեմայով նաև փակ խորհրդակցություն է հրավիրել և հանդիմանել Անահիտ Ավանեսյանին՝ ասելով, որ հնարամիտ եղանակներ մտածի ու վերահսկի ոլորտը: Նաև հանձնարարականներ է տվել ուժային կառույցներին ու տեսչական մարմիններին` ստուգայցեր կազմակերպել բուժհաստատություններ, նաև՝ քաղաքացիական հագուստով ու հակապատվաստումային քարոզ իրականացնող բուժաշխատողներին բերման ենթարկել եւ պատասխանատվության ենթարկել։


Երեկվանից իշխանական մամուլն էլ է գործի դրվել` տեղեկություններ են հրապարակում վաղվանից սկսվող ստուգումների, պատժիչ գործողությունների և չպատվաստվածների դեպքում քովիդի բուժումը վճարովի դարձնելու մասին: Անգամ թվեր են նշում` մեկ անձի բուժումը 800 հազար դրամ կարժենա: Տեռորի նպատակը պատվաստումների խթանումն է»:

 

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page