top of page

Բաքվի բռնապետը կարող է հայտնվել շատ վատ վիճակում․ Կարեն Հովհաննիսյան

Aug 14, 2021
1 min read


Բաքվի բռնապետը կարող է հայտնվել շատ վատ վիճակում, քանի որ գալու է մի պահ, որ ՌԴ-ն ստիպի իր շահերի սպասարկումը, Թուրքիան էլ՝ իր ։ Բաքվի բռնապետը երկուսին էլ պարտք է 44-օրյա պատերազմի շրջանակներում, բայց երկուսի ակնկալիքները Բաքվից հակասում են մեկը մյուսի շահերին։ Բաքուն չի կարող երկուսի ուզածն անել և բնականաբար ընտրելու է ավագ եղբորը՝ Թուրքիային։ ՌԴ-ն կրկին հայտնվելու է խաբվածի կարգավիճակում, կրկին հայտարարելու է, որ Հայաստանը կարևոր ռազմավարական դաշնակից է ու գնդակը կհայտնվի մեր դաշտում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ադրբեջանագետ Կարեն Հովհաննիսյանը։

«Երևի դեկտեմբերի վերջերն էր, երբ սկսել էր արդեն աշխատել միտքս, հարցազրույցներումս անընդհատ պնդում էի, որ Բաքուն շատ վատ վիճակում է հայտնվելու։ Պնդել եմ, որ Բաքվի բռնապետը կարող է հայտնվել շատ վատ վիճակում, քանի որ գալու է մի պահ, որ ՌԴ-ն ստիպի իր շահերի սպասարկումը, Թուրքիան էլ՝ իր ։ Բաքվի բռնապետը երկուսին էլ պարտք է 44-օրյա պատերազմի շրջանակներում, բայց երկուսի ակնկալիքները Բաքվից հակասում են մեկը մյուսի շահերին․․․

Ու հենց այստեղ Բաքուն չի կարող երկուսի ուզածն անել և բնականաբար ընտրելու է ավագ եղբորը՝ Թուրքիային։ ՌԴ-ն կրկին հայտնվելու է խաբվածի կարգավիճակում, կրկին հայտարարելու է, որ Հայաստանը կարևոր ռազմավարական դաշնակից է ու գնդակը կհայտնվի մեր դաշտում։ Այժմ գնդակը մեր դաշտում է, մեր դիվանագիտական, քաղաքական, ռազմավարական դաշտում ու մենք պետք է կարողանանք հնարավորինս երկար խաղարկենք գնդակը և շատ դիպուկ հարվածով լուծենք ուժերի վերադասավորվածության հարցը»,- գրել է Հովհաննիսյանը։



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page