top of page

Կարեն Մարգարյանը Եվրոպայի չեմպիոն է

Sep 30, 2021
1 min read

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում շարունակվում է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Քիչ առաջ մրցումները ավարտեցին Մ20 տարեկան 81 կգ քաշային կարգի տղաները: Հայաստանը ներկայացնում էին Կարեն Մարգարյանն ու Սուրեն Գրիգորյանը: Առաջին վարժության արդյունքներով Կարենն ու Սուրենը նվաճել էին համապատասխանաբար փոքր ոսկե և արծաթե մեդալներ: Հաջող հանդես եկան տղաները նաև հրում վարժությունում:


Ի վերջո, երկամարտի 330կգ(153+177) արդյունքով Կարեն Մարգարյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն, իսկ Սուրեն Գրիգորյանը՝ 328կգ(148+180) արդյունքով դարձավ փոխչեմպիոն: Սուրեն Գրիգորյանը նաև փոքր արծաթ նվաճեց հրում վարժությունում:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page