top of page

Որոշումը կայացված է. Կարեն Անդրեասյանը կնշանակվի արդարադատության նախարար. «Armlur.am»

Jul 21, 2021
1 min read

Armlur.am-ը հայտնում է, որ իշխանությունը երկար փնտրտուքից հետո այսօր որոշում է կայացրել ՀՀ արդարադատության նախարարի նշանակման հարցում: Ըստ տեղեկությունների՝ առաջիկա օրերին ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը կնշանակվի նախարար` Ռուստամ Բադասյանին «կուղարկեն» Պետական եկամուտների կոմիտեն ղեկավարելու:


Հիշեցնենք, որ մենք տեղեկացրել էինք, թե իշխանությունները նախարար են փնտրում, եթե չգտնեին, կնշանակեին ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Աննա Վարդապետյանին: Բայց որոշել են վերջինիս ուղարկել ՀՀ դատական դեպարտամենտ, այնտեղ իրավիճակն իր ձեռքն առնելու համար: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Կարեն Անդրեասյանին նախարար նշանակելու որոշումը Նիկոլ Փաշինյանինն է, վերջինս կարծում է, որ Անդրեասյանը կկարողանա այդ գերատեսչությունը լավ ղեկավարել: Որոշումը կայացված է, նշանակումը կլինի առաջիկա օրերին:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page