top of page

Կարեն Անդրեասյանը հանդիպել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենի հետ

Nov 3, 2021
1 min read

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, նոյեմբերի երկուսին տեղի ունեցած հանդիպման ժամանակ, Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի նորանշանակ տնօրեն Կարոլին Գեգինատին ներկայացրել է Նախարարության բարեփոխումների օրակարգը՝ ուղղված հակակոռուպցիոն և Սահմանադրական բարեփոխումներին, խոսքի ազատության ոլորտի կատարելագործմանը, արբիտրաժի ինստիտուտի, փաստաբանական համայնքի կարողությունների զարգացմանը, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության արդյունավետության բարձրացմանը և այլն։ Այդ մասին հայտնում են ՀՀ Արդարադատոթւյան նախարարությունից։ Նախարարը շնորհավորել է Կարոլին Գեգինատին նշանակման կապակցությամբ, բարձր է գնահատել Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի բարեփոխումներին ցուցաբերվող շարունակական աջակցությունը՝ հատկապես արդարադատության և ոստիկանության ոլորտներում։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, ինչպես նաև պայմանավորվել են զարգացնել առկա արդյունավետ համագործակցությունը։




Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page