top of page

Թշնամին նոր հոգեբանական գրոհ է կազմակերպում սահմանային բնակչության համար. Կարեն Հովհաննիսյան

May 4, 2021
1 min read


Ռազմական փորձագետ, «Հայոց հզոր բանակ» ՀԿ-ի հիմնադիր Կարեն Հովհաննիսյանը գրում է.

«Ադրբեջանն ակտիվացրել է հոգեբանական գրոհը, մենք պետք է մեր մեջ ուժ գտնենք և դիմանանք, ավելին՝ սառնասրտորեն չնկատելու տանք որոշ բաներ։

Շուշին ամենալավն է երեևում, ավելի լավ է երևում Ղազանչեցոցը, Բաքվում դա լավ գիտեն։ Հենց դրա համար էլ իրենք մեզ Շուշիով ցավացնում են, մենք պետք է ուժեղ լինենք և դիմանանք։

Բաքվի քարոզչամեքենան արդեն երրորդ օրն է, ինչ շատ մեծ հոգեբանական գրոհի է անցել։ Համացանցում տարածվում են տեսանյութեր, որը նկարված է թշնամու կողմից Շուշիի մերձակայքից։ Մեր ավտոմքենաների տեղաշարժն է, բայց վերանգրված է ․ Армяне покидают Ханкенди։ Ուշադրություն դարձրեք, ռուսալեզու է։ Սյունիքի մարզում հին տեսանյութերը կրկին ակտիվացնում են, նոր հոգեբանական գրոհ են կազմակերպում սահմանային բնակչության համար։ Մենք պետք է լինենք սառնասիրտ, մեր սահմանային բնակչությունն այսօր բանակի նման կարևոր է, աչքի լույսի պես պետք է նայենք․․․»։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page