top of page

Կարող էինք միջազգային դատարանների միջոցով Ադրբեջանի զինված խմբավորումը քշել ՀՀ տարածքից․ փորձագետ

Jun 4, 2021
1 min read


Ես պնդում եմ, որ ՀՀ-ն մայիսի 12-ից ՀՀ տարածք ներխուժած զինված խմբավորումների համար ոչ թե պետք է դիմեր ՀԱՊԿ, այլ պարզապես պետք է հատուկ գործողություն իրականացներ և ձերբակալեր զինված խմբավորումների անդամներին, որոնք մեզ համար ինչ-որ ահաբեկչական խմբավորում են, և ՀՀ քրեական օրենսգրքով մեղադրանք առաջադրեր։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։

«ՀՀ-ն պաշտոնապես հարցը տարել է ռազմական դաշտ, մինչդեռ այն կարելի էր տանել իրավական դաշտ և թույլ չտալ, որ Ադրբեջանը հետագա ռազմական գործողություններով ահաբեկի։ Միտումնավոր մանիպուլացվում է այս պնդումս, թե իբրև ես ռազմական բախում եմ ուզում, մինչդեռ ես պնդում եմ, որ ռազմական դաշտ չպետք է տեղափոխվեր՝ դիմելով ՀԱՊԿ-ին։ Այդպես մենք լեգիտիմացրել ենք ռազմական երանգավորումը, ինչին ձգտում էր Ադրբեջանը։

Իրավական դաշտով մենք նույնիսկ կարող էինք միջազգային դատարանների միջոցով Ադրբեջանի զինված խմբավորումներին քշել ՀՀ տարածքից։ Հարցը ռազմականացվել է անհեռատես, կամ անտեղյակ քաղաքականության պատճառով և մարդկանց մեղադրում են հարցին ռազմական որակավորում տալու համար։ Եթե ուշադիր լինեք Ադրբեջանի պաշտոնական հաղորդագրությանը մեր վեց տղաների մասով, ապա նրանք տարել են իրավական դաշտ»,- նշել է նա։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page