top of page

Ադրբեջանը փորձում է ինչ-որ խաղեր խաղալ մինչև հունիսի 15-ը. ռազմական փորձագետ

  • Jun 11, 2021
  • 1 min read

ree

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.


«Ադրբեջանը փորձում է ինչ-որ խաղեր խաղալ մինչև հունիսի 15-ը։ Պաշտոնական Բաքուն այսօր տարածեց հաղորդագրություն, ըստ որի, Քարվաճառի ուղղությամբ հայկական կողմը կրակ է վարել։


Ակնհայտ է, որ Էրդողանի սպասվող այցը ևս Ադրբեջանը կօգտագործի իր օգտին, և իբրև թե անվտանգային նկատառումներից ելնելով, որոշակի գործողություններ կարող է իրականացնել։ Իսկ այդ գործողությունները լեգիտիմացնելու համար, պետք է հայտարարի, որ հայկական կողմը կրակում է սահմանին։ Հայկական բանակի ուսերին այսօր շատ ավելի մեծ հոգս է դրված, քանի որ, ըստ էության, մնացել են մենակ Հայաստանում քարոզարշավի պատճառով, եթե չհաշվենք, որ ԱԳՆ-ն էլ պարալիզացված է»։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page