top of page

Թշնամին փորձել է հետախուզական տվյալներ հավաքել մեր դիրքերի ամրության վերաբերյալ․ փորձագետ




Երեկ ուշ երեկոյան լուր տարածվեց, որ ՀՀ տարածքում թշնամու ԱԹՍ է խոցվել։ Արդեն առավոտյան պաշտոնական հաղորդագրություն տարածվեց, որ ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները կասեցրել են թշանմու ԱԹՍ-ի ընթացքը հարավ-արևմտյան սահմանին։ Չնայած չի մանրամասնվում, թե ինչ ԱԹՍ-ի մասին է խոսքը, բայց ենթադրելի է, որ այն եղել է հետախուզական։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։

« Հարվածային ԱԹՍ-ների դեպքում ԱԹՍ-ի ընթացքը ոչ թե կկասեցվեր, այլ պարզապես կոչնչացվեր։ Այսինքն, կրկին ենթադրում եմ, որ մեր ՀՕՊ-ը կարողացել է հատուկ միջոցների կիրառմամբ կասեցնել ընթացքը, այն է, ճնշել ԱԹՍ-ին և իջացնել։

Հենց այստեղից էլ կարելի է ենթադրել, որ թշնամին փորձել է հետախուզական տվյալներ հավաքել այդ ուղղությամբ տեղակայված մեր դիրքերի ամրության վերաբերյալ, ինչպես նաև հստակ ճանապարհների, կամուրջների, դյուրավառ օբյեկտների և այլ կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների վերաբերյալ։ Եթե թշնամին կիրառում է հետախուզական ԱԹՍ, ուրեմն իր առջև խնդիր է դրել, որ այդ ուղղությամբ կրկին լարվածություն մտցնի և որոշակի հաջողություն գրանցի։

Ենթադրելի է, որ թշնամին կրկին կկիրառի հետախուզական ԱԹՍ, բայց ոչ այն ԱԹՍ-ների ընտանիքի որը կիրառել է, այլ ավելի բարձր թռչող։ Այս ամենը նկատի ունենալով, մենք պետք է բացառենք թշնամու անկանխատեսլի լինելը և բոլոր սցենարներով պատրաստ լինենք դեպքերի հետագա զարգացմանը։ Միգուցե ոչինչ էլ չձեռնարկի այլևս, բայց դե չի կարելի հենվել միգուցենրի, կամ հավաստիացումների վրա»,- նշել է նա:





Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page