top of page

Թուրքիան Բրյուսելում հանդիպում է խնդրել Հունաստանից․ Կարեն Հովհաննիսյան

  • Oct 24, 2021
  • 1 min read

ree

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 


«Թուրքիան Բրյուսելում հանդիպում է խնդրել Հունաստանից։ Չնայած այդ հանդիպում խնդրելու մասին չեն բարձրաձայնում, բայց արդեն որոշ վերլուծական և փորձագիտական շրջանակներ Անկարայից , պնդում են, որ հանդիպման նախաձեռնողը եղել է թուրքական կողմը։


Այսպիսով, հոկտեմբերի 22-ին Բրյուսելում, ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների գործընկերային հանդիպման շրջանակներում Բրյուսելում գտնվող Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանաջիոտոպուլոսը հանդիպել են։


Իսկ հանդիպումը Հուլուսի Աքարը դրական է որակավորել։ Թուրքիայի նպատկան այն է, որ Հունաստանի և Ֆրանսիայի միջև կնքված ռազմական համագործակցությունը դադարեցվի, քանի որ, ըստ Թուրքիայի, երկու երկներն էլ ՆԱՏՕ-ի անդամ են, և դա դեմ է ՆԱՏՕ-ի ձևաչափին։


Ռազմավարական գործընկերությունը հենց այսպես է լինում, երբ Թուրքիան ստիպված ուղիղ հանդիպում է խնդրում հակամարտող կողմի հետ, այլ ոչ թե իրեն միջնորդ կողմ համարողի։ Հիշեցնեմ նաև, որ Թուրքիան մի քանի անգամ մերժել էր Հունաստանի հետ ուղիղ հանդիպումները»։




Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page