top of page

ՍԴ-ն ապրիլի 29-ի որոշմամբ արտահայտել է կարևոր արժեքային նշանակություն ունեցող դիրք. «Panorama.am»

  • May 6, 2021
  • 2 min read


Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Սահմանադրական դատարանի՝ օրերս կայացարծ ոոշմանը.

«ՀՀ ՍԴ-ն 29.04.2021 թ. ՍԴՈ-1590 որոշմամբ արտահայտել է կարևոր արժեքային նշանակություն ունեցող դիրքորոշում՝ Սահմանադրության նախաբանը, 1-3-րդ և 203-րդ հոդվածների հետ միասին, համարել է Սահմանադրության անփոփոխելի դրույթ:

Դրան զուգահեռ ՍԴ-ն կատարել է «Սահմանադրության փոփոխություններ» և «օրենք» հասկացությունների տեքստուալ (մակերեսային) վերլուծություն և բացառապես այդ վերլուծությունից բխեցրել է մի այնպիսի եզրահանգում, որը ոտքից գլուխ շուռ է տվել նորմատիվ իրավական ակտերի համակարգի վերաբերյալ ընդունված պատկերացումները:

Նա նշել է. «Սահմանադիրը հստակ տարբերակել է «Սահմանադրության փոփոխություններ» և «օրենք» հասկացությունները: ... Հետևաբար՝ այդ հասկացությունները բովանդակային առումով չեն կարող նույնացվել, դրանցից որևէ մեկը իմաստային առումով չի կլանում մյուսին, ուստի Սահմանադրության փոփոխությունները չեն տեղավորվում Սահմանադրության իմաստով «օրենք» հասկացության իմաստային ծավալի մեջ»։ Եթե Սահմանադրության փոփոխությունը ձևական իմաստով օրենք չէ, ապա ին՞չ է, ին՞չ կարգով է այն ընդունվում, այն օրենսդրության համակարգի մաս է, թ՞ե ոչ, և վերջապես՝ այն նորմատիվ իրավական ակտ է, թ՞ե ոչ: Ստացվում է, որ Սահմանադրությունը օրենք է, իսկ դրանում փոփոխություներ կատարելու մասին ակտը օրենք չէ, բայց թե ինչ է՝ դեռևս պարզ չէ: Ընդ որում, իրավահամեմատական տեսանկյունից հստակ է, որ Սահմանադրության մեջ փոփոխությունները կատարվում են հատուկ կարգով ընդունված օրենքով (Տե՛ս Գերմանիայի Հիմնական օրենքի 79-րդ հոդված, ՌԴ-ի ՍԴ որոշումները՝ այս հարցով, Լիտվա, Ուկրաինա, Վրաստան և այն): Մի հսկայական իրավաբանական կոնցեպցիա քանդվեց զուտ նրա համար, որ հիմնավորեն, թե իբրև Նախագահը Սահմանադրության փոփոխությունների ոլորտում անելիք չունի:

Մինչդեռ այս ոլորտում Նախագահը ունի կարևոր գործառույթ՝ ստուգելու ԱԺ-ի կողմից սահմանադրական փոփոխությունների ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ պահպանումը, օրինակ՝ Նախագահը դիմում է ՍԴ, եթե ԱԺ-ն խախտել է ընթացակարգը և Սահմանադրական փոփոխությունների մասին օրենքի նախագիծը ՍԴ-ի նախնական վերահսկողությանը չի ներկայացրել: Դատական ակտն ունենում է նման որակի պատճառաբանություններ, երբ ՍԴ դատավորները քննում են իրենց սուբյեկտիվ շահերին վերաբերող հարցեր: Ի դեպ, ՍԴ այս որոշման վերաբերյալ 5 դատավոր ներկայացրել է հատուկ կարծիք»։

Comentarios


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page