top of page

Ուղիղ մի տարի առաջ այս օրը միասին դպրոցում նոր դասարան էինք ձևավորում․ Կարին Տոնոյան

  • Sep 26, 2021
  • 1 min read


Զոհված Մենուա Հովհաննիսյանի մայր Կարին Տոնոյանը ֆեյբուքյան իր էջում գրել է։


«Ուղիղ մի տարի առաջ այս օրը միասին դպրոցում նոր դասարան էինք ձևավորում։ Հիշո՞ւմ ես, դու դուրս եկար իմ աշխատասենյակից, որ բարձրանաս այդ դասարան հանկարծ ինձ մի սարսափելի ու տարօրինակ վախ պատեց. կանչեցի՝


-Մեն, մի րոպե հետ կգա՞ս:

Հետ եկար, հարցրիր՝ հա, մայ:

Ասացի՝

-Ինձ պինդ կգրկե՞ս։


Զարմացած հարցրիր՝ մա՞յր, քեզ ինչ եղավ ու պինդ-պինդ գրկեցիր. Մեն, հիշո՞ւմ ես:


-Չգիտեմ, բալ, մի տեսակ վախ մտավ մեջս:

-Ինչի՞ց, մայ, հարցրիր:

-Չգիտեմ, բալ, երևի վախենում եմ չհասցնենք այդ դասարանը ավարտել։

- Իիիի, մաա՞յ, այսօր դեռ շաբաթ է, դեռ կիրակի էլ կա, երկուշաբթի դու քո դասարանը կստանաս, եթե անգամ գիշերն էլ չքնեմ։


Ու ամուր-ամուր գրկեցիր ինձ՝ քո եզակի զնգուն ծիծաղով...

Գիշերը ժամը 1-ին հոգնած տուն գնացինք:


Առավոտյան սկսվեց անիծյալ պատերազմը։

Դասարանը կիսատ մնաց, Մեն ու մինչև հիմա էլ կիսատ է, չեմ թողնում ավարտեն։

Դու այլևս երբեք իմ աշխատասենյակից դուրս չեկար։ Երևի դա զգացի ու վախեցա այն ժամանակ, Մեն։


Հիմա էլ եմ վախենում, Մեն, շատ եմ վախենում։ Ու չկաս դու, չկա քո հանգստացնող գիրկը չկա, Մեն, չկա ոչ մի իմաստ այլևս։


Կա միայն ցավ ու վրեժ։ Կռիվ կա միայն, Մեն, անողոք կռիվ: Ու այդ կռվում դու ես հաղթելու, Մեն, դո՛ւ, երդվում եմ:



Comments

Couldn’t Load Comments
It looks like there was a technical problem. Try reconnecting or refreshing the page.
858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page