Պետք է հայրենիքի համար գնալ ինքնազոհողության, ինչպես դա արեցին 20 տարեկան տղաները․ Կարին Տոնոյան
- Sep 21, 2021
- 1 min read

Մենք այսօր կուչ ենք եկել, բայց պետք է վեր հառնենք՝ մեր տղաների մասին անընդհատ կարդալով, նրանց պատմությունները լսելով։ Այդ մասին այսօր Ազատության հրապարակում ջահերով երթի ընթացքում MediaHub.am-ի հետ զրույցում ասաց զոհվածի մայր Կարին Տոնոյանը։
Նրա խոսքով՝ մենք այժմ այնպես են խեղճացել, կարծես, այս հողը պահող զավակների ազգից չենք, որ մի ընդհանրություն չունենք նրանց հետ։
«Ինչպիսի սխրանքներ էին գործում տղաները, որոնց մասին այսօր դավադրաբար չի խոսվում»,- ասաց նա։
Ըստ Կարին Տոնոյանի՝ այժմ պետք է հանուն հայրենիքի գնալ ինքնազոհողության, ինչպես դա արեցին 20 տարեկան տղաները։


























Comments