top of page

Ինչո՞ւ է Սյունիքի զգալի մասը բացակայում Կարմիր խաչի հրապարակած՝ Հայաստանի քարտեզից․ պարզաբանում

Jun 16, 2021
1 min read


Մամուլում ակտիվ շրջանառվում է Հայկական Կարմիր խաչի՝ մի քանի ժամ առաջ հրապարակված մի բուկլետ, որի վրա տպագրված Հայաստանի քարտեզում Սյունիքի զգալի մասը չկա։ Պարզաբանման համար Medihub.am -ը զրուցեց Կարմիր խաչի լրատվության պատասխանատու Նունե Գրիգորյանի հետ։


«Հրապարակված քարտեզի վրա օգտատերը պարզապես ֆոտոշոփի միջոցով թիվը քաշել է վերև և Սյունիքի հատվածը տակն է մնացել»,- ասաց նա։


Նունե Գրիգորյանը պատմեց, որ այդ ծրագիրը մեկնարկել է մի քանի տարի առաջ, և հիմա վրիպակ է եղել, ոչ թե դիտավորություն։


«Դա այնքան փոքր էր, որ նույնիսկ չենք նկատել․ երբ օգտատերը ուշադրություն հրավիրեց մենք պոստրերների ամբողջ խմբաքանակը հետ կբերենք, չենք տարածի և նոր, ճշտգրված տարբերակը կհրապարակենք»,- ասաց նա։


Նունե Գրիգորյանը վստահեցրեց՝ կրկնապատկված ուշադրությամբ հետամուտ կլինեն շտկելու իրավիճակը։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page