top of page

Կարմիր խաչը պատրաստակամ է «Սպուտնիկ V» հասցնել հակամարտությունների գոտի

  • Jun 30, 2021
  • 1 min read

ree

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) համապատասխան պայմանավորվածության դեպքում պատրաստ Է կազմակերպել ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի մատակարարումներն ամբողջ աշխարհի զինված հակամարտությունների գոտիներ: Այդ մասին ԿԽՄԿ-ի նախագահ Պետեր Մաուլերը հայտարարել Է հարցազրույցում, որը հունիսի 30-ին հրապարակվել Է «Իզվեստիա» թերթում:


«Աշխարհում հաշվում Է մոտավորապես 35 (զինված) հակամարտությունների գոտիներ, որոնցում ԿԽՄԿ-ն ամրապնդում Է առողջապահության համակարգը՝ կառավարությունների հետ համագործակցելով համավարակի դեմ պայքարի գործում: Դե, իհարկե, մենք ուսումնասիրում ենք այդ տարածաշրջաններ պատվաստանյութեր մատակարարելու հնարավորությունը: Մենք կառաքենք «Սպուտնիկ V» կամ ցանկացած այլ պատվաստանյութ, որն իշխանությունների կողմից հավանության Է արժանացել կոնկրետ համատեքստում, եթե դրանք հասանելի լինեն»,-հայտնել Է Մաուրերը:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page