top of page

Կասեցվել է Ռինդ գյուղում գործող արտադրամասերից մեկի պանրի արտադրության գործառույթը

Nov 8, 2021
1 min read

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց Ձորի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Կամարի» ՍՊԸ-ին պատկանող պանրի արտադրամասում (Վայոց ձորի մարզ, գ. Ռինդ): Այդ մասին հայտնում է ՀՀ ՍԱՏՄ-ը:

Պանրի առկա խմբաքանակից վերցվել են նմուշներ և տրվել լաբորատոր հետազոտության, որ արդյունքում «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձարկման արձանագրության համաձայն, «Լոռի» պանրի նմուշը ԱՑԽՄ ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի մասին պահանջներին:

«Կամարի» ՍՊԸ-ին պատկանող արտադրամասի արտադրական առանձին գործառույթը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page