Կասետային ռումբի պայթյունից՝ վիրավորներից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծանր և միջին ծանրության
- Aug 12, 2021
- 1 min read

Կասետային ռումբի պայթյունից, Արցախի Մարտունու շրջանի Նոր շեն համայնքի տարածքում ինժեներահետախուզական աշխատանքներ իրականացնելիս վիրավորում ստացած երեք քաղաքացիներից երկուսի առողջական վիճակը շարունակում է նույնը մնալ՝ ծայրահեղ ծանր և միջին ծանրության։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից։
«Ծայրահեղ ծանր և միջին ծանրության վիճակում գտնվողները երեկ վիրահատվել են։ Նրանք այս պահին գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Ծանր վիճակում գտնվող հիվանդի վիճակը լավ է, բայց դուրս գրման ենթակա չէ»,- հայտնում են ԱՀ Առողջապահության նախարարությունից։


























Comments