top of page

«Կասկածո՞ւմ եք»․ Ռոբերտ Քոչարյանը՝ իր ընտրվելու շանսի մասին

  • Jun 20, 2021
  • 1 min read


ree

Ընտրությունը կատարվել է հանուն արժանապատիվ խաղաղության և տնտեսական վերելքի։ Այդ մասին այսօր իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։


Հարցին, թե ինչպե՞ս է իր շանսերը գնահատում՝ Ռոբերտ Քոչարյանն արձագանքեց՝ ասելով․ «Կասկածո՞ւմ եք»։


Մեկ այլ հարցի, թե ի՞նչ դեր է ունենալու ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը «Հայաստան» դաշինքի ձևավորած կառավարությունում, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց․


«Ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանը մեզ հետ է, իսկ թե հետագայում ինչ կարգի գործակցություն կլինի, դեռ չենք ասի»։


Ինչ վերաբերում է վաղ առավոտից «Հայաստան» դաշինքի հակաքարոզչական թռուցիկների տարածմանը, ապա Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ դա օրենքի կոպիտ խախտում է։


«Քաղաքում տեղադրված են հազարավոր տեսախցիկներ, արդեն կան կադրեր, և այն փաստը, որ մինչ այսօր հայտնաբերված չէ, թե դա ո՞վ է արել, մեծ կասկած է առաջացնում, որ դա արվում է իշխանության կողմից կամ նրա ուղղորդմամբ»,- կարծիք հայտնեց Քոչարյանը։


Նրա խոսքով՝ եթե երկու ժամում ոստիկանությունը հաղորդագրություն չտարածի և չհայտնաբերի հանցագործներին, ապա իրենք կհայտարարեն, որ այդ ամենը իրականացնում է իշխանությունը։


Անդրադառնալով դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանի ձերբակալությանը՝ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ դա աբսուրդի ժանրից էր։


«Չեմ կարծում, որ որևէ հիմք կար ձերբակալելու, ինքն իր կարծիքն է հայտնել չեմ կարծում, թե ճնշում կար»,- նշեց նա։


Ռոբերտ Քոչարյանի դիտարկմամբ՝ լռության օրվա ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից քարոզչություն իրականացնելը ցույց է տալիս այս իշխանության դեմքը։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page