top of page

Կատարում մեկնարկել են երկրի պատմության մեջ առաջին խորհրդարանական ընտրությունները

Oct 2, 2021
1 min read

Կատարի պատմության մեջ առաջին անգամ ընտրատեղամասեր են բացվել։ Ընթանում են Մեջլիս աշ-Շուրայի (խորհրդարանական գործառույթներով խորհրդատվական խորհուրդ) ընտրություններ, որոնք անցկացվում են երկրի 30 ընտրատարածքներում։ Այդ մասին հայտնում է Ռիա Նովոստի-ն։ 284 թեկնածուներ, որոնց 10 տոկոսը կանայք են, հավակնում են 30 մանդատի։ Ընտրողների թիվը կազմում է մոտ 300 հազար։

Կատարցիների համար օրը պատմական է, քանի որ անցկացվում են ուղղակի ընտրություններ։

Խորհրդատվական խորհուրդը Կատարում հիմնադրվել է 1972 թ․ էմիր Խալիֆ բեն Համադ Ալ Թանիի կողմից և կազմված է եղել 20 անդամից, որոնք նշանակվել են պետության ղեկավարի կողմից։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page