Դեսպան Արմեն Սարգսյանը հանձնել է հավատարմագրեր Կատարի Պետությունում

Կատարի Պետությունում ՀՀ նորանշանակ դեսպան Արմեն Սարգսյանը Կատարի Պետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար դոկտոր Ահմադ Հուսեյն Ալ-Համադիին հանձնեց իր հավատարմագրերի պատճենները։
Կատարում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել են երկու ժողովուրդների բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա խարսխված հայ-կատարական հարաբերությունները։ Զրուցակիցները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ ձեռնարկելու բոլոր հնարավոր քայլերն՝ ուղղված այդ հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը։ Իր հերթին դոկտոր Ահմադ Ալ-Համադին կարևորել է Հայաստանի Հանրապետության հետ Կատարի Պետության գործընկերային հարաբերությունները և համագործակցության առավել խորացման հրամայականը։
Հանդիպմանը ներկա էր նաև Կատարի Պետության ԱԳՆ արարողակարգի պետ դեսպան Իբրահիմ Յուսեֆ Ֆախրոն։























Comments