top of page

Ձեր զավակներն իրենց արյունը թափեցին հայրենիքի անվտանգության ու անկախության համար. Արամ Ա

Sep 27, 2021
1 min read

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն ուղերձ է հղել 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ:


«Արցախjան 44-օրեայ պատերազմի տարելիցին տխուր առիթով մեր նայվածքները ու մտածումներն ենք ուղղում առաջին հերթին նահատակների ծնողներին՝ ասելով.- ձեր զավակները իրենց արյունը թափեցին հայրենիքի անվտանգության ու անկախության համար։


Նա, որ այս սրբազան նպատակի համար իրեն կզոհի՝ նահատակ է և դուք հպարտ պետք է լինեք, որ ձեր զավակները մեր ազգի ու հայրենիքի համար դարձել են նահատակներ։


Այսօր, երբ հիշում ենք մեր նահատակներին, նաև պետք է լսենք երկնքից երկիր մեզ հասնող նրանց պատգամը.- հավատքով ու նվիրումով պաշտպան կանգնեցեք հայրենիքին, թշնամու դիմաց մնացե՛ք ամուր, անզիջող՝ հավատքով ու կամքով կռանված»,-ասված է ուղերձում:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page