ԿԸՀ որոշումից իշխանությունը նորից կշահի. «Հրապարակ»
- Jul 23, 2021
- 1 min read

«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկվա արտահերթ նիստում որոշում կայացրեց եւ փոխեց այս տարի կայանալիք ՏԻՄ ընտրությունների քվեարկության օրերը: Նոր որոշման համաձայն՝ ընտրությունների օրեր են նշանակվել հոկտեմբերի 17-ը և նոյեմբերի 14-ը:
Այս փոփոխությունը ԿԸՀ-ն մեկնաբանում է նրանով, որ խորհրդարան են անցել երկու նոր խմբակցություններ, պետք է ժամանակ տրվի նրանց՝ օրենքով իրացնելու իրենց լիազորությունները, այն է՝ ընտրատեղամասային հանձնաժողովների անդամներ առաջադրելու գործը։ Իսկ այդ գործընթացը կազմակերպելու համար նախ մարդկանց պետք է հավաքագրել, ապա լիցենզավորման դասընթացներ անցկացնել։
Ի դեպ, այս փոփոխությունից, բնականաբար, շահելու է նախևառաջ իշխանությունը, մինչևհոկտեմբերի 17-ը նա հնարավորություն կունենա պաշտոնավարման ժամկետները լրացած համայնքապետերի փոխարեն յուրային ԺՊ-ներ նշանակել և ընտրություններին կիրառել վարչական ռեսուրսը»:


























Comments